Հայ արտիստները Բելգիայում կատարել են «Սպարտակ» բալետը

20:47     9 փետրվարի, 2017

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կորդեբալետի 21 հոգանոց արտիստական խումբը օրերս մասնակցել է Բելգիայում կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղին: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Օպերային թատրոնի հայտարարությանը «Սպարտակի» խորեոգրաֆն է եղել մեծանուն Յուրի Գրիգորովիչը:

Նշվում է, որ Բելգիական լրատվամիջոցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել մեր բալետի արտիստների բարձրարվեստ պարին ու խաղին:


© armedia.am