Թրամփը խոստացել է հարգել «մեկ Չինաստան»-ի քաղաքականությունը

12:16     10 փետրվարի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ առաջին հեռախոսազրույցում  խոստացել է հարգել «մեկ Չինաստան»-ի քաղաքականությունը, հայտնում է BBC-ին՝ սպիտակ տանը հղումով:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թրամփը մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ էր արել Չինաստանի համար այնպիսի ցավոտ թեմաների վերաբերյալ ինչպիսիք են Հարավչինական ծովի և Թայվանի կարգավիճակը: Նա նույնիսկ հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի առաջնորդի հետ՝ առաջացնելով Պեկինի դժգոհությունը:


© armedia.am