Թրամփը խոստացել է հարգել «մեկ Չինաստան»-ի քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ առաջին հեռախոսազրույցում խոստացել է հարգել «մեկ Չինաստան»-ի քաղաքականությունը, հայտնում է BBC-ին՝ սպիտակ տանը հղումով:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թրամփը մի շարք ոչ միանշանակ հայտարարություններ էր արել Չինաստանի համար այնպիսի ցավոտ թեմաների վերաբերյալ ինչպիսիք են Հարավչինական ծովի և Թայվանի կարգավիճակը: Նա նույնիսկ հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի առաջնորդի հետ՝ առաջացնելով Պեկինի դժգոհությունը: