ԱՄՆ վարչակազմը քննում է, թե ինչպես են մամուլում տեղեկություններ հայտնվում Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մասին այլ երկրների ղեկավարների հետ, գրում է The Hill-ը:
«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, այն տագնապալի է», - ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Նրա խոսքերով «արտահոսքը որոշ դեպքերում գործող կանոնների ու օրենքների ակնհայտ խախտում է»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփն անհաջող է անվանել Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ՀՍԿ-3 պայմանագիրը: Ճեպազրույցի ժամանակ Սփայսերը հրաժարվել էր քննարկել թեման` նշելով, որ դա մասնավոր զրույց է եղել:
Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կոշտ է խոսել Ավստրալիայի վարչապետի և Մեքսիկայի նախագահի հետ: