Բեռլինում այսօր կկայանա Գերմանիայի նոր նախագահի ընտրությունը

12:36     12 փետրվարի, 2017

Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12-րդ նախագահի ընտրությունները կկայանան այսօր Բեռլինում, հայտնում է РИА Новости-ն:

Նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորներից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար նա պետք է առնվազն 631 ձայն ստանա:

Ենթադրվում է, որ իշխող կոալիցիայի կողմից առաջադրված նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախագահ կընտրվի հենց առաջին փուլով:

Շտայնմայերից բացի Գերմանիայի նախագահի պաշտոնին հավակնում են ևս 4 թեկնածուներ:

Նշենք, որ Գերմանիայում նախագահն ավելի շատ ներկայացուցչական դերակատարում ունի: 


© armedia.am