Ռումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել հակակառավարական ցույցի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, միայն Բուխարեստում ցուցարարների թիվը հասել է 50 հազարի: Բազմահազարանոց ցույցեր տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռումինիայի ողջ տարածքում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում՝ չնայած որ կառավարությունն արդեն չեղարկել է կոռուպցիան ապաքրեականացնող օրենքը, ինչի պատճառով սկսվել էին այդ ցույցերը:
Այժմ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: