Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդին հնարավոր է փորձել են թունավորել. ԶԼՄ-ներ

10:49     13 փետրվարի, 2017

Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդին հնարավոր էփորձել են թունավորել: Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: 

Հաղորդվում է, որ այս կապակցությամբ արդեն հարցաքննվել է նրա անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը ձերբակալվել է։


© armedia.am