Ստեփանակերտի «Աղ ու Հացով» ՈւՀԱ թիմը մեկնել է Մոսկվա մասնակցելու Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թիմի անդամ Կարեն Մեջլումյանը: «Այս անգամ Արցախի ուրախների և հնարամիտների թիմը կփորձի հաղթահարել ավելի դժվար փորձություն... Սպասում ենք հաղթական նորությունների...», - գրել է Մեջլումյա: Նա նաև տեղադրել է Սոչիում КиВиН-2017 միջազգային մրցույթում թիմի ելույթից մի փոքրիկ հատված: