Էրդողանը հայտնել է Սիրիայում թուրքական գործողության վերջնական նպատակը

11:36     13 փետրվարի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի հետ սահմանային շրջանների՝ այդ թվում նաև «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրումն անվանել է Սիրիայում թուրքական ցամաքային գործողության վերջնական նպատակ:

«Վերջնական նպատակը 5 հազար քառ. կմ տարածքի ազատագրումն է», - նրա խոսքերը մեջ է բերում Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական իշխանությունները հայտնեցին, որ թուրքական զորքը գրավել է սիրիական Էլ-Բաբ քաղաքի կենտրոնը:

 


© armedia.am