Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի հետ սահմանային շրջանների՝ այդ թվում նաև «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրումն անվանել է Սիրիայում թուրքական ցամաքային գործողության վերջնական նպատակ:
«Վերջնական նպատակը 5 հազար քառ. կմ տարածքի ազատագրումն է», - նրա խոսքերը մեջ է բերում Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական իշխանությունները հայտնեցին, որ թուրքական զորքը գրավել է սիրիական Էլ-Բաբ քաղաքի կենտրոնը: