Հայ-թուրքական սահմանը երանի թե փակ չլիներ: Այս մասին Կարսում պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը:
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Sondakika կայքին Թուրքիայի տրանսպորտի նախարարը հանդիպման ժամանակ խոսել է Կարսի զարգացման մասին՝ չմոռանալով հայ-թուրքական սահմանի խնդիրը։
«Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է։ Երանի փակ չլիներ։ Սակայն մի պայման կա։ Երբ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»,-ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։