ՌԴ ՊՆ-ն Պալմիրայում հուշարձանների ոչնչացման ապացույց է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:24     13 փետրվարի, 2017

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսաապացույց է հրապարակել:

Հոլովակում երևում է, որ ահաբեկիչները պայթեցնում են հին հռոմեական թատրոնի կենտրոնական հատվածն ու սյուները:

Հաղորդվում է նաև, որ ռուսական անօդաչու սարքերը ֆիքսել են նաև ահաբեկիչների բեռնատար ավտոմեքենաների ակտիվացում Պլմիրայի շրջանում: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դա վկայում է այն մասին, որ ահաբեկիչները պայթուցիկներ են տեղափոխում նահանջից առաջ Պալմիրայում մնացած հնագույն հուշարձանները ոչնչացնելու նպատակով:


© armedia.am