Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսաապացույց է հրապարակել:
Հոլովակում երևում է, որ ահաբեկիչները պայթեցնում են հին հռոմեական թատրոնի կենտրոնական հատվածն ու սյուները:
Հաղորդվում է նաև, որ ռուսական անօդաչու սարքերը ֆիքսել են նաև ահաբեկիչների բեռնատար ավտոմեքենաների ակտիվացում Պլմիրայի շրջանում: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դա վկայում է այն մասին, որ ահաբեկիչները պայթուցիկներ են տեղափոխում նահանջից առաջ Պալմիրայում մնացած հնագույն հուշարձանները ոչնչացնելու նպատակով: