Եվրամիությունում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել Է Լյուքսեմբուրգում՝ ամսական գրեթե 2 հազար եվրո, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում՝ շուրջ 1,5 հազար եվրո: Նման տվյալներ է ներկայացնում Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատ»-ը:
Վերջինիս համաձայն՝ ամենացածր նվազագույն աշխատավարձերն այս տարվա սկզբի դրությամբ գրանցվել են Բուլղարիայում և Ռումինիայում՝ համապատասխանաբար ամսական 235 եվրո եւ 275 եվրո:
2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել Է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել Է 14 տոկոսով: