Փետրվարի 10-ին «Երիտասարդության հարթակ» ծրագրի շրջանակներում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Քննարկվել են Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաև կարգավորման վրա ազդող հարակից գործոնները: Անդրադարձ է կատարվել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման դեպքին և դրա հնարավոր հետևանքներին:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: