Պենտագոնը հայտարարել է, որ փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ցուցադրում է հյուսիսկորեական զենքի վտանգավորությունը ԱՄՆ-ի համար, հայտնում է Associated Press-ը:
Պենտագոնում կարծում են, որ Հյուսիսային Կորեան արձակել է KN-11 բալիստիկ հրթիռի ցամաքային տարբերակը: Նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ արձակումը կատարվել է կարծր վառելիքով և բջջային սարքով, որը նախկինում երբևէ չի ցուցադրվել:
Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով` ԱՄՆ-ում հետևել են բալիստիկ հրթիռի թռիչքին և պարզել, որ այն թռչել է 500 կմ և վայրէջք կատարել Ճապոնական ծովում: