Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վերջինիս անձնական նվեր է մատուցել, գրում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ Տրյուդոն Թրամփին նվիրել է լուսանկար, որում պատկերված է ԱՄՆ-ի գործող նախագահը Կանադայի վարչապետի հոր՝ Պիերի հետ, ով եղել է այդ երկրի 15-րդ վարչապետը:
Նշենք, որ երկկողմ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները հիմնականում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տնտեսական հարցերին: