ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) ձերբակալել է ավելի քան 680 մարդու, ովքեր սպառնալիք են ներկայացնում երկրի համար։ Նրանց 75 տոկոսը հանդիսանում են օտարերկրացիներ։ Այս մասին հայտնում է 24news-ն՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիի հայտարարությանը հղումով։
«ICE-ի աշխատակիցները Լոս Անջելեսի, Չիկագոյի, Ատլանտայի, Սան-Անտոնիոյի և Նյու Յորքի շրջանում ձերբակալել են ավելի քան 680 մարդ, ովքեր սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության, սահմանների անվտանգության և մեր երկրի միգրացիոն համակարգի ամբողջականության համար», - ասվում է Քելիի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ձերբակալությունները կատարվել են անցած շաբաթ երկրի ողջ տարածքում իրավապահ մարմիների կողմից անցկացված գործողությունների շարքի ընթացքում։