Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա

12:45     14 փետրվարի, 2017

Երևանում գտնվող Էրեբունի ռուսական ավիաբազայից այսօր այսօր 18 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հայաստանը ևս բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնության, աջակցության կարևորությունը», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ընդգծելով, որ մարդասիրական օգնությունը բաժանվելու է ոչ միայն էթնիկ հայերի, այլ սիրիացի ողջ ժողովրդին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ու 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիա։

 

 


© armedia.am