Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները

14:38     14 փետրվարի, 2017

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապաքինվել է անցած աշնանը մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և մարզվում է Բեռլինում: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:

Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը:

Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ հստակ որոշված չէ: 


© armedia.am