Հարևան Ադրբեջանում փետրվարի 13-ին պաշտոնանկ արվեց Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: Ավելին, ըստ Իլհամ Ալիևի հրամանագրի, Տրանսպորտի նախարարությունը լուծարվելու է, իսկ դրա փոխարեն կստեղծվի Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Ադրբեջանում տեղի ունեցող այս փոփոխությունների պատճառների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ադրբեջանագետ, պ.գ.թ. Տաթև Հայրապետյանի հետ:
- Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ամենահայտնի նախարարներից մեկը Զիյա Մամեդովը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նման որոշումը:
-Իրավացի եք, Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը Ադրբեջանի ամենահարուստ, ազդեցիկ և կոռումպացված նախարարներից մեկն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է դեռևս հայր Ալիևի նախագահության ժամանակաշրջանից՝ 2002 թվականից: Փաստորեն, 15 տարի անց Ալիևի հրամանով նա ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ավելին, նրա ղեկավարած նախարարությունը վերացվում է և փոխարենը ձևավորվում է Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի ղեկավարությունը Կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնող ՌամինԳուլուզադեն: Վերջինս այդ պաշտոնը ստանձնել էր 2016 թ. հունվարից:
Մամեդովիպաշտոնանկությանը անդրադառնալիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ փոխնախագահի պաշտոնի համար ընթացող պայքարը նախագահի աշխատակազմի ղեկավար ՌամիզՄեհտիևի և առաջին տիկին ՄեհրիբանԱլիևայիմիջև, սա նաև մրցակցություն է առավել ազդեցիկ նախիջևանյան և Փաշաևներիկլաններիիմիջև: Փոխնախագահի պաշտոնի համար ամենից հավանական թեկնածուն, իհարկե, ՄեհրիբանԱլիևան է, այդուհանդերձ, նրա նշանակումը հնարավորինս «անցավ» դարձնելու համար անհրաժեշտ է պետական ապարատը համալրել Փաշաևների կադրերով, որոնցից է ՌամինԳուլուզադեն, ով մոտ 10 տարի աշխատել է ՄեհրիբանԱլիևայի ղեկավարած «ՀեյդարԱլիևի հիմնադրամ»-ում: Մինչդեռ ՄամեդովըՄեհտիևականկադրերից էր: Բացի այդ, որոշ ադրբեջանցի տնտեսագետների կարծիքով, Զիյա Մամեդովի հեռացումը և երկու նախարարությունների միավորումը պայմանավորված է երկրի առջև ծառացած տնտեսական լուրջ խնդիրներով և պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտությամբ: Կա մեկ տեսակետ ևս՝ հնարավոր է Մամեդովին առաջիկայում նոր պաշտոն տրվի, նա, մասնավորապես, կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Անգամ նման նշանակման դեպքում, սահմանադրական վերջին փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը որևէ էական դերակատարում չունի Ադրբեջանում և ձևական բնույթ է կրում:
- Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ Մամեդովը հանդես է եկել նախագահի դեմ, և պաշտոնանկությունը յուրատեսակ պատիժ է՝ ուղղված նրա դեմ:
-ՄամեդովըԱլիևի ամենահավատարիմ կադրերից է, ես չեմ կարծում, որ նա որևէ գործողություն կծավալեր՝ ուղղված նախագահի իշխանության դեմ: Իր պաշտոնանկությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մամեդովը նշել էր, որ սխալ է համարում քննարկել նախագահի որոշումները: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք իրեն նոր պաշտոնի կնշանակեն, թե՞ ոչ, Մամեդովը ասել է, որ ինքը ևս չգիտի, թե ինչ կլինի իր հետ:
Կցանկանայի նշել մի կարևոր հանգամանք ևս: Նրա որդին՝ Անար Մամեդովը ակտիվ լոբբիստական գործունեություն էր իրականացնում ԱՄՆ-ում: Նա 2011-ին հիմնադրած «Ադրբեջանա-ամերիկյան ալյանս» լոբբիստական կազմակերպության միջոցով մեծաքանակ գումարներ էր ծախսում ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, 4 տարվա ընթացքում ծախսելով 12,8 միլիոն դոլար Մամեդովըորևէ էական հաջողության չհասավ, և 2015-ից կազմակերպությունը փաստացի դադարեցրեց իր գործունեությունը: 2016 թվականի վերջին հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ նոր նախագահ ԴոլանդԹրամփը դադարեցնում է իր գործունեությունը և ծրագրերի իրագործումը Ադրբեջանում, դրանով նաև կանխվեց Trumptower հյուրանոցային համալիրի կառուցման ավարտն ու բացումը Բաքվում, որը ևս իրականացնում էր Անար Մամեդովը: Ուստի, բացառված չէ, որ Զիյա Մամեդովի հեռացումը նաև նրա որդու ծավալած լոբբիստական գործունեության ձախողման և բիզնես անհաջողությունների հետևանք է: