ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել Օրովիլ լճի շրջանից ամբարտակի ճեղքման ու ջրհեղեղի սպառնալիքի պատճառով, հայտնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ դա թույլ կտա արտակարգ իրավիճակների դաշնային ծառայությանը զբաղվել իրավիճակի հետևանքների չեզոքացմամբ: Հաղորդվում է նաև, որ Թարմփի վարչակազմն աջակցել է ամբարտակի ափի վերականգնումը, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերել տուժածներին:
Ամբարտակի հնարավոր փլուզման մասին բնապահպանները հայտնել էին դեռևս 2005 թվականին, սակայն Կալիֆոռնիայի իշխանություններն որոշել էին այդ զգուշացումն անտեսել: