Հնդկական PSLV-C37 հրթիռակիրը բարեհաջող մեկնարկել է Անդհրա-Պրադեշ նահանգի տիեզերակայանից։ Այն ուղեծիր դուրս կբերի ռեկորդային՝ 104 արբանյակներ։ Համաշխարհային նախորդ ռեկորդը պատկանում է Ռուսաստանին, որը 2014 թվականին ուղեծիր է դուրս բերել միանգամից 37 արբանյակ:
Փորձագետները նշում են, որ այսպիսով Հնդկաստանը հայտարարել է տիեզերական հետազոտությունների շուկայում առանցքային խաղացող դառնալ իր հավակնությունների մասին:
Նշենք, որ այս տարի Հնդկաստանը զգալիորեն մեծացրել է իր տիեզերական ծրագրերի բյուջեն և նույնիսկ հայտնել է Վեներա տիեզերական առաքելություն ուղարկելու մտադրության մասին: