Համացանցում հայտնվել է լուսանկար, որում ենթադրաբար պատկերված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը՝ Կիմ Չեն Նամին սպանող կանանցից մեկը: Լուսանկարը հրապարակել է մալազիական The Star թերթը:
Փետրվարի 14-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանում մահացել է Կիմ Չեն Ինի ավագ եղբայրը: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նրան թունավորել են հյուսիսկորեացի գաղտնի գործակալները:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո հեռացվել է բոլոր բարձրաստիճան պաշտոններից և այդ ժամանակվանից ապրում էր չինական Մակաոյում: