ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ին կայցելի Ռուսաստան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հասունացած խնդիրները և ակտուալ արտաքինքաղաքական թեմաները՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը», - հայտարարել է Զախարովան: