ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և արաբական դաշնակից պետությունները քննարկոում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված կլինի Իրանի դեմ և Իսրայելին կապահովի հետախուզական տվյալներով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի երկրների աղբյուրներին։
Նշվում է, որ դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։
Հակաիրանական դաշինքը կունենա ՆԱՏՕ համակարգի տարրեր, նախատեսող փոխադարձ պաշտպանություն՝ այսինքն՝ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։