Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել

10:38     16 փետրվարի, 2017

Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին:

Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից  առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված  շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ, փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ  ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել:


© armedia.am