Մալազիայի ոստիկանությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող երկրորդ կնոջ ձերբակալության մասին լուրերը, հայտնում է lenta.ru-ն:
Կիմ Չոն Նամի սպանության մասին հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները փետրվարի 14-ին: Նշվում է, որ նրան թունավորել են:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից:
Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո հեռացվել է բոլոր բարձրաստիճան պաշտոններից և այդ ժամանակվանից ապրում էր չինական Մակաոյում: