Ստամբուլի մի շարք հայկական հիմնադրամների նախագահներն ու հայ համայնքի բարերաներ այսօր համայնքային ժողով կգումարեն, որի ժամանակ կքննարկվի Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի հարցը, գրում է «Ակօսը»:
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին, հայտնում է tert.am-ը: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:
Ակնկալվում է, որ եպիսկոպոս Մաշալյանի բոլոր հրաժարականներ վերաբերյալ վերջնական որոշումը կտրվի համայնքային ժողովից հետո: