ՌԴ-ում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը. կան տուժածներ

12:03     16 փետրվարի, 2017

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկություն է ստացվել, որ Կուշևսկու շրջանում տեղի է ունեցել ավտովթար. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող "Setra" մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:

Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: 

Վթարի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան: 


© armedia.am