Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն ավարտեց ելույթը Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում: Հայկական ակումբը 44 խաղում վաստակելով 74 միավոր` 12 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, հաղորդում է Armnoc.am-ը:
Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում: Քառորդ եզրափակչում միմյանց հետ խաղալու են` «Շախտյոր-2» -«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«մինչև 18 տարեկանների հավաքական»: