Հաղպատում կկառուցվի Սայաթ-Նովայի թանգարանը

16:55     16 փետրվարի, 2017

 

ՀՀ Կառավարության փետրվարի 16-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ մոտ ապագայում Հաղպատում կառուցվելու է Սայաթ-Նովայի թանգարանը: 
Նախարարի խոսքով՝ Մշակույթի նախարարության ներդրումային 17 ծրագրերի մեծ մասն արդեն իսկ մեկնարկել են և առաջիկա ամիսների ընթացքում իրականություն կդառնան: 


© armedia.am