Ղազախստանի պատմամշակութային հուշարձանները

16:51     1 հունիսի, 2012

      "Արմեդիա" ՏՎԳ "Հայացք աշխարհին" հեռուստածրագիրը "Ղազախստան. յուրահատուկ և բազմամշակութային" ծրագրի շրջանակում ներկայացնում է հաղորդումների շարք, որի հերթական թողարկումը պատմում է Ղազախստանի պատմամշակութային հուշարձանների մասին:
      Հաղորդման հյուրն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանը:
      Հաղորդման ընթացքում խոսվում է Ղազախստանի պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես Տամգալիի ժայռապատկերների եւ անվանի պոետներ Խոջա Ահմեդ Յասավիի, Բեկետ-աթայի դամբարանների, ինչպես նաեւ "Մշակութային ժառանգություն" պետական ծրագրի շրջանակներում կազմակերպված գիտաժողովների, հուշարձանների պահպանության մասին:
      Հաղորդման հեռակա հյուրերն են ՂՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության վարչության պետ Բազարբայ Ալթաեւը եւ Նազարբաեւ-կենտոնի էքսկուրսավար Ենլիկ Նուրմանովան:
      Դիտեք "Հայացք աշխարհինի" հերթական թողարկումը հունիսի 2-ին` շաբաթ 21:30-ին, կրկնություններին ծանոթացեք կիրակի 19:00-ին, երկուշաբթի` 11:05-ին:


  "Արմեդիա" ՏՎԳ
01.06.2012


© armedia.am