Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հաստատել է ներքին անձնագրերով Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը:
Այն երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնց հետ Հայաստանն արդեն ունի կամ պատրաստվում է ունենալ ներքին անձնագրերով մուտքը թույլատրելու մասին համաձայնություն, մուտքի մասին որևէ նշում չի արվի, որպեսզի այդ անձնագրերը չկորցնեն ուժը:
«Այդ երկրների քաղաքացիները կկարողանան Հայաստանի սահմանը հատել առանց անձնագրերում նշումների: Այս որոշումն ընդունվում է՝ մեր երկիր ուղևորությունները խթանելու համար, մասնավորապես՝ Ռուսաստանից, որի հետ նման համաձայնագիր արդեն կա: Այս գործընթացն արդեն համաձայնեցվվել է Ազգային անվտանգության ծառայության և ԱԳՆ-ի հետ»,- հայտնել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: