Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է 4.800.000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61.136.078 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4.800.000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»: