Երևանը փետրվարյան տոներին ռուսաստանցիների ճամփորդության նախընտրելի քաղաքների առաջին 10-ում է: Այդ մասին հայտնում է ավիատոմսերի որոնողական Skyscanner համակարգը:
Երևանը ցուցակի ամենաարագ աճող ուղղությունն է: Ամրագրված ավիատոմսերի քանակը փետրվարի 23-ի համար 2017-ին ավելացել է 105% -ով:
Ընկերության փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վերաբերյալ տեղեկությունները փետրվարի 23-26-ի համար և պարզել են, որ ՌԴ-ից արտերկիր կմեկնի 2 անգամ ավելի քաղաքացի, քան նախորդ տարի:
Փետրվարյան տոներին ամենապահանջված ուղղությունների առաջին տասնյակը գլխավորում է Սոչին: Առաջատարների եռյակում են նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: 4-րդ տեղում է Պրահան, 5-րդը Սիմֆերոպոլն է, որին հաջորդում են Մինվոդին, Երևանը, Կալինինգրադը, Հռոմը և Միլանը, գրում է Lenta.ru -ն:
Զգալի աճ են գրանցել Պրահան `41%, Մինվոդին` 24% և Միլանը` 23%: