Ապրիլին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Մասնավորապես, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել հետեւյալ կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել հետևյալ դաշինքները՝ «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք և «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինք:
Նշենք, որ այսօր փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն էր: Առաջիկա 10 օրում ԿԸՀ-ն պետք է ստուգի ներկայացված փաստաթղթերը և գրանցի քաղաքական ուժերին:
Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կտևի մինչեւ մարտի 31-ը: