Ուրմիայից Իրանի խորհրդարանի պատգամավոր Հադի Բահադուրին խորհրդարանում հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ պահանջելով ճանաչել մայրենի լեզվով կրթություն ստանալու ադրբեջանցիների իրավունքը, հայտնում է իրանական լրատվամիջոցները:
«Մենք՝ ադրբեջանցի ժողովուրդս, պահանջում ենք պատժել բոլոր նրանց, ովքեր վիրավորում են մեր ազգությունը, պատմությունը և մշակույթը», - ասել է ծագումով ադրբեջանցի պատգամավորը:
Նշենք, որ Իրանն աշխարհի այն երկրներից է, որտեղ պահպանվում են փոքրամասնությունների իրավունքները՝ այդ թվում իրականացվում է հայկական մեծ համայնքի իրավունքները…