Թուրքիայի ութ քաղաքները տեղ են գտել ամենաաղտոտված օդն ունեցող եվրոպական երկրների տասնյակում: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» 2016թ. եվրոպական երկրներում օդի աղտոտվածության վերաբերյալ զեկույց է հրապարակել, փոխանցում է Ermanihaber-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաաղտոտված օդ ունեցող եվրոպական երկիրը Մակեդոնիայի Տետովո քաղաքն է, որտեղ 1խմ. օդում պարունակվում են 81 միկրոգրամ վնասակար արտանետումներ:
Այս ցանկում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Թուրքիայի Բաթման և Հաքքարի քաղաքները, որտեղ օդի աղտոտվածությունը կազմում է 67 միկրոգրամ /խմ: Հինգերորդ հորիզոնականում Բոսնիա և Հերցոգովինայի Թուզլա քաղաքն է (65մկգր/խմ):
Ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Թուրքիայի Գազիանթեփ (66 մկգր./խմ), Սիիրթ (61 մկգր/խմ), Աֆիոն (60մկգր/խմ), Քարաման (57մկգր/խմ), Իգդիր (54մկգր/խմ) և Սպարտա (52մկգր/խմ) քաղաքները:
Նշենք, որ 1 խորանարդ մետր օդում 10 միկրոգրամ վնասակար արտանետումների առկայությունը չափազանց վտանգավոր է առողջության համար: