ԱՄՆ-ի պետքարտուղարն առանց հյուրանոցային համարի է մնացել Բոննում

12:07     17 փետրվարի, 2017

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը ժամանել է Բոնն՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարների երկօրյա գագաթաժողովին, չի կարողացել տեղավորվել հյուրանոցում ազատ համարների բացակայության պատճառով, տեղեկացնում է Bloomberg-ը: Կազմակերպիչները հարկադրված են եղել դիվանագետին տեղավորել Բոնից ոչ հեռու գտնվող առողջարանում, քանի որ քաղաքային մյուս հյուրանոցները նույնպես զբաղված են եղել: Նշվում է, որ միջադեպի պատճառը Թելերսոնի մասնակցության ուշ հաստատումն է եղել: Արդյունքում բոլոր նախարարները, ովքեր ցանկացել են հանդիպում ունենալ Թելերսոնի հետ, ստիպված են եղել ժամանակ վատնել առողջարան հասնելու համար:


© armedia.am