Եվրախորհրդարանը քվեարկել է եվրաբանակի ստեղծման օգտին

12:31     17 փետրվարի, 2017

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձևին, հայտնում է BBC-ն:

Փաստաթղթին, որն առաջարկել է Բելգիայի նախկին վարչապետ և Brexit-ի շուրջը բանակցությունների պատասխանատու Գի Վերհոֆստադտը, կողմ է քվեարկել 283 եվրապատգամավոր, 269-ը եղել է դեմ և 83-ը մնացել է ձեռնպահ:

BBC-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի հավանությունը կարող Է նշանակել ԵՄ-ի հիմնարար պայմանագրի բարեփոխման սկիզբ:


© armedia.am