ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կրթական ծրագիր կիրականացնի Յելի համալսարանում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ Քերիի դասախոսությունների ծրագիրը նվիրված կլինի գլոբալ խնդիրների լուծմանը՝ այդ թվում նաև ավտորիտարիզմին, ծայրահեղականությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխումը։ Կրթական ծրագիրը կմեկնարկի հաջորդ ուսումնական տարվանից:
Համալսարանի ղեկավարությունը սպասում է, որ նոր ծրագիրը կօգնի մշակել նոր քաղաքական մոտեցումներ։
Քերին սովորել է Յելի համալսարանում 1962-66 թվականներին և ստացել է արվեստաբան բակալավրի աստիճան։