Գարեգին Բ. Կաթողիկոսն Աթեշյանին կանչել է Հայաստան պատրիարքարանում տեղի ունեցող իրավիճակը պարզելու համար

16:41     17 փետրվարի, 2017

Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ անսպասելի զարգացումները  շարունակվում են:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ՝ հղում կատարելով «Ակօս»-ին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: 

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև առկախել է երեկ տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը՝ համարելով այն կանոնակարգի խախտում:


© armedia.am