Շատ շուտով կավետենք գարնան գալուստը. Գագիկ Սուրենյան

14:25     18 փետրվարի, 2017

Դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: այս մասին հայտնել է Հ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը

«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: 
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:

Փետրվարի 18-ի գիշերը հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: 


© armedia.am