«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչները քանդել են Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող հայկական նոր եկեղեցին, որը նախապես վերոհիշյալ կազմակերպության կողմից արդեն մասամբ հրկիզված էր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնել են Իրաքի Հայոց առաջնորդարանից:
Հավելենք, որ դեռևս 2015 թվականին Իրաքի հյուսիսում գտնվող եկեղեցին հրկիզվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: