ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Ադոլֆ Հիտլերի հեռախոսը

10:07     19 փետրվարի, 2017

ԱՄՆ-ում հանգստյան օրերին մտադիր են աճուրդի հանել Ադոլֆ Հիտլերի հեռախոսը, որն առաջնորդն օգտագործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է the Guardian-ը՝ սև հեռախոսը, որը հետագայում կարմիր գույնի է ներկվել և որի վրա փորագրված է նացիստական առաջնորդի անուն ազգանունը, հայտնաբերվել է Բեռլինի բունկերներից մեկում 1945-ին՝ ռեժիմի պարտությունից հետո:

Alexander Historical Auctions աճուրդն իրականացնող կենտրոնը հեռախոսի նախնական արժեքը գնահատել է 200,000-ից 300,000 դոլարի սահմաններում:  


© armedia.am