Արցախում լռության օր է

11:27     19 փետրվարի, 2017

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը 1988 թվականից ձգտում է ձեռք բերել միջազգային ճանաչում, «լռության օր» է՝ փետրվարի 20-ին նախանշված Սահմանադրության հանրաքվեի օրվան ընդառաջ:

Քարոզչությունը, ինչպես նաև ցանկացած գործողություն, որը կարող է որպես քարոզչություն դիտարկվել, արգելված է:

Եթե հանրաքվեի արդյունքում ընդունվեն առաջադրված փոփոխությունները, ԼՂՀ-ն կառավարման կինսանախագահական համակարգից անցում կկատարի նախագահական համակարգի: Բացի այդ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կվերադառնա իր պատմական անվանմանը՝ «Արցախ»:

Քարոզարշավն անցկացվել է մեկ ամիս՝ հունվարի 19-ից: Դրան մասնակցել են երեք խորհրդարանական ուժեր՝ «Ազգային վերածնունդը», «Ազատ հայրենիքը» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Քաղաքական ուժերի դիրքորոշումը տարբեր է եղել: «Ազգային վերածնունդ»-ը դեմ է սահմանադրական բարեփոխումների նախագծին, իսկ մյուս երկու ուժերը՝ կողմ:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովը հավանության է արժանացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագծին «կողմ» է քվեարկել 20, «դեմ»՝ 7, «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր: 


© armedia.am