Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռեժիսորի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը: Էգոյանին շնորհվել է Companions of the Order of Canada տիտղոսը: