«Դեր Զոր». Սիրուշոն ներկայացրել է Թուրքիայում նկարահանված տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:48     20 փետրվարի, 2017

Սիրուշոն ներկայացել է իր նոր «Դեր Զոր» տեսահոլովակը, որը նկարահանվել է Թուրքիայում: Երգչուհին նշել է, որ իր մանկության երազանք է եղել տեսահոլովակ նկարահանել պատմական Հայաստանում: Թուրքական իշխանություններն երկու անգամ մերժելուց հետո, վերջապես համաձայնել են թույլ տալ Կարսում և Անիում երկօրյա նկարահանումներ:

Նշենք, որ տեսահոլովակի շարունակությունը նկարահանվել է ԱՄՆ-ում հայ երեխաների մասնակցությամբ: Դա եղել է Սիրուշոյի մտահաղացումը՝ կոչված ցույց տալու, որ հայերը, Ցեղասպանության տարիներին լքելով իրենց հայրենիքը, նման երկար ճանապարհ են ստիպված եղել անցնել:

 


© armedia.am