Սիրուշոն ներկայացել է իր նոր «Դեր Զոր» տեսահոլովակը, որը նկարահանվել է Թուրքիայում: Երգչուհին նշել է, որ իր մանկության երազանք է եղել տեսահոլովակ նկարահանել պատմական Հայաստանում: Թուրքական իշխանություններն երկու անգամ մերժելուց հետո, վերջապես համաձայնել են թույլ տալ Կարսում և Անիում երկօրյա նկարահանումներ:
Նշենք, որ տեսահոլովակի շարունակությունը նկարահանվել է ԱՄՆ-ում հայ երեխաների մասնակցությամբ: Դա եղել է Սիրուշոյի մտահաղացումը՝ կոչված ցույց տալու, որ հայերը, Ցեղասպանության տարիներին լքելով իրենց հայրենիքը, նման երկար ճանապարհ են ստիպված եղել անցնել: